ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բարելավվում են, իսկ Ռուսաստանի հետ վատթարանում
15:48, 10.05.2021 | mamul.am
10336 | 0

Եվրոմիության հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բարելավվում են, մինչդեռ Ռուսաստանի հետ դրանք վատթարանում են։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում Միության 27 երկրների արտաքին գործերի նախարարների նիստին ժամանելուց հետո։

«ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները փոխվում են, այժմ մենք ուժեղ գործընկերություն ունենք։ Դա հատկապես հասկանալի դարձավ G7-ի գագաթնաժողովից հետո,- ասել է նա։ -Մենք կքննարկենք նաև Ռուսաստանի հարցը, որի հետ, ընդհակառակը, դրանք չեն բարելավվում»:
ԵՄ խորհուրդն՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով լիագումար նիստ կանցկացնի Բրյուսելում, որտեղ կքննարկվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունները, Արևմտյան Բալկանների երկրներին աջակցություն ցուցաբերելը, Աֆղանստանում իրադրությունը և իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարարները չեն ծրագրում որոշումներ ընդունել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր