ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Եկեք համեմատենք էսօրվա ու հինգ տարի առաջվա հարցումները». Նիկոլ Փաշինյան
13:12, 10.05.2021 | mamul.am
7877 | 0

«ՀՀ-ում տեղի է ունեցել քաղաքական բնույթի և բովանդակության լրջագույն փոփոխություն»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Շատ են տեղի ունենում հարցումներ քաղաքացիների շրջանում, թե ո՞ւմ կընտրեք, բնականաբար հնչում են տարբեր պատասխաններ: Քաղաքացիները կարող են ասել, որ ընտրում են այս, այս, այս կուսակցությանը, անձին և այլն, բայց նրանց մոտ չկա այլևս հարց՝ ո՞վ ա որոշում ո՞վ ա ընտրություններում հաղթելու: Սա շրջադարձային փոփոխություն է: Եկեք համեմատենք էս ու հինգ տարի առաջվա հարցումները: Հինգ տարի առաջ քաղաքացին ասում էր՝ դե մենք ի՞նչ ենք որոշում, մեկ ա՝ ոնց էլ քվեարկենք, վերջում գրելու են.... ՀՀ քաղաքացին այսօր գիտի, որ ինքը որոշում է ու սա մեր թիմի ամենամեծ առաքելությունն է եղել»,- եզրափակեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր