Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-11-ն Ադրբեջան կատարած այցի շրջանակներում կհանդիպի Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ «Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործմանը։ Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, հետկոնֆլիկտային վերականգնման և խաղաղ կյանքի հաստատման հարցերը»,- նշել են նախարարությունում: |