ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դպրոցներում իրականացվող դրամահավաքները սարսափելի են». Անի Սամսոնյան
14:48, 10.05.2021 | mamul.am
14763 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին հայտնել եմ բազմաթիվ ծնողների ահազանգերի մասին, որ 2021 թվականի դպրոցական շրջանավարտների ավարտական միջոցառումներին ընդառաջ դպրոցներում իրականացվող դրամահավաքները սարսափելի են (այսպես են որակում բողոքող ծնողները)։
ԿԳՄՍ-ն վերջին երկու տարում հայտարարել է, որ խիստ վերահսկողություն կսահմանի դպրոցներում դրամահավաքի կազմակերպման գործընթացների վրա՝ բացառելով չարաշահումները։
Երկրում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պայմաններում անթույլատրելի են միջոցառումներ կազմակերպելու համար ստիպել ծնողներին հավաքագրել գումարներ, որոնք նրանք ի վիճակի չեն տրամադրել։ Ձգտելով իրենց երեխաների համար անել հնարավորը և առավելագույնը՝ ծնողները հայտնվում են դժվար կացության մեջ և ստիպված լինում որևէ կերպ հայթայթել այդ գումարները։ Ընդգծեմ նաև, որ ավարտական միջոցառման համար ոչ ողջամիտ դրամահավաքները ստեղծում են անհավասար պայմաններ թե՛ երեխաների, և թե՛ ծնողների համար։
Գործընթացը պետք է վերահսկվի և չարաշահումները բացառվեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր