ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Մեր գյուղի Վալոդն ասում ա՝ պարո՛ն Բագրատյան, չիպը դրել են վրեդ հիմա». Սերգեյ Բագրատյան
15:00, 10.05.2021 | mamul.am
2909 | 0

Խորհրդարանը երկրորդ անգամ քննարկում է վարչապետի ընտրության հարցը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթն ու պատգամավորների հետ հարցուպատասխանն ավարտվեց: Այս պահին ելույթ են ունենում պատգամավորները: Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադառնալով պատվաստումների թեմային՝ ասաց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո մարզ է այցելել ու. «Ով ինձ տեսավ, ասեց՝ պարոն Բագրատյան, բայց ինչի՞ եք պատվաստվել, բա հիմա ի՞նչ ա լինելու: Ասեցի՝ ես վստահ եմ, որ չեմ մեռնելու, խորհուրդ կտամ բոլորս էլ պատվաստվենք: Մեր գյուղի Վալոդն ասում ա՝ զգույշ եղեք հա՜, չիպը դրել են վրեդ հիմա, ոնց կասեն՝ կանես... Ասածս էն ա, որ հաճախ ծայրահեղ տրամաբանությամբ ենք դատում, որը պետք է թոթափենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր