Եվրոմիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ ժամանելով Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ԱԳ նախարարների գագաթնաժողովին։ «Մենք նաև խոսելու ենք Ռուսաստանի մասին, երբ Մոսկվայում ԵՄ ներկայացուցիչները ենթարկվեցին պատժամիջոցների և հայտարարվեց «ոչ բարեկամական պետությունների» ցուցակի մասին: ԵՄ-ն իր ճանապարհից դուրս չի եկել, հանդես է եկել մարդու իրավունքների օգտին, այդ թվում՝ Ռուսաստանում, և շարունակել է դա անել համախմբված կերպով։ Մենք պատրաստ ենք երկխոսության, և ժամանակն է, որ Մոսկվան ևս վերադառնա երկխոսության»,- ասել է Մաասը լրագրողներին։ |