ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ո՞վ ես դու, որ որոշես». Սիսակ Գաբրիելյան
15:40, 10.05.2021 | mamul.am
5298 | 0

«Վերջերս Սերժ Սարգսյանը մի հարցազրույց էր տվել, որտեղ հարց էր հնչել՝ ինչո՞ւ չկալանավորեցիք, երբ մտան Ռադիոտուն, մարդը ասում ա՝ դե ակնհայտ էր, կար հանցագործություն, բայց որոշեցինք, որ պետք չի տենց բան անել: Ես զարմանում եմ՝ մինչև հիմա ինչի՞ իրավապահներն այս հայտարարության հետքով չեն գնում, որովհետև՝ ո՞վ ես դու, որ կարող ես որոշել՝ ինչ-որ հանցագործություն կատարող անձի կալանավորեն, թե՞ ոչ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանը հանցագործություն է կոծկել ՀՀ-ում:

Հիշեցնենք՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանին, որը հեռարձակվեց ապրիլի 30-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր