ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մեզ երեսով են տալիս Օսիպյանին. էլի՛ մարդկանց կարող են երեսով տալ». Փաշինյան
20:08, 10.05.2021 | mamul.am
4062 | 0

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց, որ Արցախյան հարցի վերաբերյալ իր կողմից պարբերաբար ներկայացված հաշվետվություններից և պարզաբանումներից հետո ընդդիմությունը որևէ բովանդակային հակադարձում չի արել:

Անդրադառնալով իրենց որդեգրած քաղաքականությանը՝ Փաշինյանն ասաց. «Մենք միշտ չէ, որ գնացել ենք մեր քաղաքական շահի հետևից, սա ճշմարտություն է, բայց մենք միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից: Հեղափոխությունից առաջ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, և դրանք չեն եղել: Այո՛, մենք խոսել ենք արդարության և արդարադատության մասին, և էլի եմ ասում՝ վենդետաներ չեն եղել այն պայմաններում, երբ որ մենք ունեինք անսահմանափակ իշխանություն ժողովրդի կողմից տրված: Մենք խոստացել էինք որ կադրային ջարդ չի լինելու, և բոլորն ունենալու են նոր Հայաստանը կառուցելուն մասնակցելու իրենց հնարավորությունը: Հիմա մեզ երեսով են տալիս Օսիպյանին, ինչի՞ մենակ Օսիպյանին. էլի՛ մարդկանց կարող են երեսով տալ: Բայց ես հենց այս ֆոնին ուզում են ընդգծել այն, ինչ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ: 88 հոգանոց խմբակցությունն, անցնելով ամենադաժան փորձությունների միջով, այսօր միասնական է և կատարել է իր ամենամեծ առաքելությունը՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է ժողովրդին»,- հայտարարեց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր