ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հայաստանի երկաթուղի հասկացություն չկա. մենք Զանգեզուրի միջանցքի հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ». Ալիև
20:52, 10.05.2021 | mamul.am
10596 | 0

Այսօր Նախիջևանի Օրդուբադ քաղաքում իր ելույթի ժամանակ անդրադառնալով, իր բնորոշմամբ՝ «Զանգեզուրի միջանցքին», Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այդ միջանցքը պետք է ու կբացվի: «Ինչ վերաբերում է այն հատվածին, որը գտնվում է Հայաստանի տարածքում, ապա, ինչպես գիտեք, չկա Հայաստանի երկաթուղի հասկացություն: Ռուսական երկաթուղիները տիրապետում են Հայաստանի բոլոր երկաթուղիներին: Նշանակում է, նրանց է պատկանում Հայաստանի երկաթուղին: Ուստի, մենք այս հարցը ավելի շատ քննարկում ենք ռուսական կողմի հետ»,- ասել է Ալիևը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր