ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Գիտի՞ արդյոք, որ մեր 200-ամյա թշնամին հատուկ է իր պապի դահճի նկարն իր ձեռքը դրել». Լուսինե Ազնաուրյանց
21:04, 10.05.2021 | mamul.am
6350 | 0

Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Ազնաուրյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ է բուդյոնին և գիտի՞ արդյոք նրա նկարը բռնած երիտասարդը, որ բուդյոնին Հայաստանի առաջին հանրապետության գլխավոր դահիճներից մեկն է։ Գիտի՞ արդյոք, որ մեր 200-ամյա թշնամին հատուկ է իր պապի դահճի նկարն իր ձեռքը դրել։
Տգիտությունն է ծնում չարիքը։ Տգիտությունը կործանեց Արցախն ու ուզում է կործանել Հայաստանը։
Ես գիտեմ, որ այդ մարդիկ հենց սրան են արժանի, չէ՞ որ ոչ ոք չի բռնել նրանց ձեռքը ու արգելել կարդալ, փորձել ճշտել, թե ու՞մ նկարն է կրելու։ Կարո՞ղ էին, չէ՞ Էնվերի նկարը դնել ձեռքն ու նա կրկին առանց ճշտելու այն հպարտ դնելու էր կրծքին։
Ձեզ՝ տգետներիդ, ստիպելու են լվալ երիտթուրքերի գերեզմանները, ձեզ ձեռ են առնում՝ Նժդեհի նկարի վրա կոլորադյան ժապավեն փաթաթելով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր