ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նախկիններին չի՛ ստացվի ընտրվել նաև իրենց ռեսուրսներով, փողերով». Էդմոն Մարուքյան
22:16, 10.05.2021 | mamul.am
3751 | 0

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում նշել է, որ Նիկոլ Փաշինյանը թարմ է պահում նախկինների գործոնը, որպեսզի այն օգտագործելով՝ կարողանա վերարտադրվել:

«Փաշինյանն ունի ինչ-որ էլեկտորատ, կարող է՝ 15 կամ 20 տոկոս է, դա իր էլեկտորատն է, դրա հետ կա նաև 15-ից 20 տոկոս էլեկտորատ, ովքեր գնալու են մերժելու, որպեսզի բացառեն, որպեսզի թույլ չտան։ Եվ դա հասկանալով՝ Փաշինյանն օգտագործում է նախկինների գործոնը։ Ես էլ ասում եմ՝ երեք տարի առաջ ժողովուրդը մերժել է այդ բարքերն ու համակարգը, եթե ձեզ թվում է՝ ժողովուրդը մերժել է միայն Սերժ Սարգսյանին, դուք սխալվում եք, ժողովուրդը մերժել է համակարգը, որի մեջ և՛ Սերժ Սարգսյանն է, և՛ Ռոբերտ Քոչարյանն է։ Բոլորն են, ովքեր եղել են իշխանություն նախկինում։ Հիմա դուք չեք կարող ասել՝ դուք ռեբրենդիգ եք եղել և ժողովրդին ասել, որ ձեզ ընտրեն։ Դա նաև չի ստացվի ձեր ռեսուրսներով փողերով և այլն։ Ժողովուրդը փոխվել է՝ թաղային հեղինակությամբ չի ընտրի մարդ, փողով չի օգնի, փողը չի կարող դոմինանտ ձայն բերել, հետևաբար ես ասում եմ՝ եթե ուզում եք փոփոխություն լինի, դա պետք է լինի ներկա և նախկին իշխանություններից անդին, իրենցից դուրս և այդ հնարավորությունը կա։ Հիմա մարդկանց ի՞նչ են հրամցնում, ասում են՝ ժողովուրդ ջան, հիմա այնպիսի ընտրություն է, որ դուք այլընտրանք չունեք. էլի կամ նախկիններն են կամ գործողն է։ Փաշինյանը սրա վրա երկար է աշխատել»,- ընդգծել է Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նախկիններին չի՛ ստացվի ընտրվել նաև իրենց ռեսուրսներով, փողերով». Էդմոն Մարուքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր