ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.24, EUR 578.33, RUB 6.66, GBP 679.23
+24 °C, +22 °C ... +33 °C Վաղը`+32 °C
#WSJ-ը նոր մանրամասներ է ներկայացրել Բիլ Գեյթսի ամուսնալուծության վերաբերյալ
23:16, 10.05.2021
3890 | 0

Մելինդա Գեյթսը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ ամուսնալուծության մասին որոշում է կայացրել մոտ 2 տարի առաջ, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին և փաստաթղթերին:
Դրանց տվյալներով՝ միլիարդատիրոջ կինն առնվազն 2019 թվականից փաստաբանների հետ քննարկել է ապահարզանի հարցը։ Հայտնի է, որ նա միանգամից մի քանի իրավաբանական գրասենյակի է դիմել։ Թերթում նշվում է, որ զույգը չի հստակեցրել ամուսնալուծության պատճառը։ Այնուամենայնիվ, աղբյուրները պարզել են, որ տիկին Գեյթսին մտահոգել են ամուսնու շփումները հանգուցյալ բանկիր Ջեֆրի Էփշթեյնի հետ, ով մեղադրվում էր անչափահասների վաճառքի մեջ՝ սեռական շահագործման նպատակով:
Ավելին, Մելինդան 2019 թվականի հոկտեմբերին բազմիցս հեռախոսազրույց է ունեցել խորհրդատուների հետ այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տվյալներ հայտնվեցին Գեյթսի և Էփշթեյնի հանդիպումների մասին: WSJ-ում նշում են, որ Գեյթսի ներկայացուցիչը դեռ այն ժամանակ հայտարարել էր, որ Microsoft-ի հիմնադիրն Էփշթեյնի հետ քննարկել է բարեգործությունը, սակայն նա զղջում է այդ հանդիպումների համար և դրանք սխալ համարում:
Բիլ և Մելինդա Գեյթսերի ներկայացուցիչները նախընտրել են չմեկնաբանել ամուսնալուծության պատճառները, նշվում է թերթում:
Հիշեցնենք՝ վերջերս Բիլ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդան, ամուսնալուծության որոշում են կայացրել։ Նրանք ընդգծել են, որ համատեղ կյանքի 27 տարիների ընթացքում մեծացրել են 3 հրաշալի երեխաների և ստեղծել բարեգործական հիմնադրամ, որը գործում է ամբողջ աշխարհում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր