ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Դա հարցազրույց չէր, այլ՝ պատվերով հանձնարարականի կատարում». Արման Թաթոյան
23:32, 10.05.2021 | mamul.am
81787 | 0

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, այսօր «168 ժամ»-ի եթերում աննդրադառնալով իր եզրափակիչ ելույթում Հանրային հեռուստաընկերության հասցեին հնչեցրած քննադատությանն ու դրան հետևած Պետրոս Ղազարյանին Հ1-ի տաղավարում տված իր հարցազրույցին, ասել է, որ պնդում է՝ իր զեկույցները կամ չեն լուսաբանվել, կամ լուսաբանվել են աղավաղված:

«Մենք կհրապարակենք մեր մոնիթորինգի արդյունքները: Այն վերաբերմունքը, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ ցուցաբերված էր, ակնհայտորեն ուղղված էր ՄԻՊ դերի նվազեցմանը և նույնիսկ հեղինակազրկմանը: Ես հատուկ էի գնացել Հանրային հեռուստաընկերություն, որ իրենց հետ կապված հարցերն իրենց հետ քննարկեմ: Կարող եմ ասել, որ դա հարցազրույց չէր, այլ պատվերով հանձնարարականի կատարում, որովհետև ես չկարողացա այդ ամբողջ խնդիրները ներկայացնել: Հարցազրույց վարողն ինձ ուղղակի հնարավորություն չտվեց»,- ասել է Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Դա հարցազրույց չէր, այլ՝ պատվերով հանձնարարականի կատարում». Արման Թաթոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր