ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պոպուլի՞ստ եք», «Պետրո՛ս, չե՛ս թողնում խոսքս վերջացնեմ». բանավեճ՝ Արսեն Բաբայանի և Պետրոս Ղազարյանի միջև
00:24, 11.05.2021 | mamul.am
7059 | 0

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Շուշին և Հադրութը հետ բերելու հնարավորության մասին. «Պետք է իրականացվի լուրջ դիավանագիտական աշխատանք»,- ընդգծել է Բաբայանը:

Եթերի ընթացքում հարցազրուցավար Պետրոս Ղազարայանը, դիմելով հյուրին, հարցրել է. «Կասե՞ք քայլերի հերթականություն. նշե՛ք հստակ քայլեր»:

«Պետրո՛ս, չե՛ս թողնում, որ ես վերջացնեմ: Ուզում եմ հասկանալ՝ հաղորդման ֆորմա՞տն է այդպիսին. ընդհատումներդ շատ են...: Ես իմ մասնագիտությամբ դիվանագետ չեմ և Ձեր հարցը պետք է ուղղեք մեր կուսակցության դիվանագետներին: Բայց վստահեցնում եմ, իմ իմացած գիտելիքների սահմաններում՝ առնվազն ճիշտ հարաբերություններ հաստատելով մեր գործընկեր պետությունների հետ և ճիշտ դիրքավորված բանակցելով թշնամի պետության հետ, վստահեցնում եմ՝ դա հնարավոր է»,- ի պատասխան ասել է Բաբայանը:

«Դուք պարտավո՛ր եք բացատրել, թե ինչպես եք Շուշին հետ բերելու, բայց Դուք չգիտեք...: Դուք մեղադրում եք այս իշխանությանը, որ նրանք պոպուլիստ են: Հիմա արդյո՞ք Դուք նույն պոպուլիզմով չեք զբաղվում հիմա»,- Բաբայանին հակադարձել է Պետրոս Ղազարյանը:

«Հայրենիք» կուսակցության անդամը կրկին շեշտել է, որ ինքը մասնագիտությամբ իրավաբան է և չի կարող դիվանագիտորեն ձևակերպել՝ ինչպես է հնարավոր տարածքների վերադարձը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Պոպուլի՞ստ եք», «Պետրո՛ս, չե՛ս թողնում խոսքս վերջացնեմ». բանավեճ՝ Արսեն Բաբայանի և Պետրոս Ղազարյանի միջև
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր