ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«ՆՓ-ն անպատժելիորեն շարունակում է իր քաղաքական սանձարձակությունները». Հրանտ Բագրատյան
10:04, 11.05.2021 | mamul.am
2251 | 0

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես, այսօր ԱԺ-ն ՆՓ-ին վարչապետ չընտրեց և արձակվեց։

Կլինեն, հիմա արդեն հաստատ, ԱԺ նոր ընտրություններ։ Այդ ընթացքում կապիտուլյանտը կլինի վարչապետի ԺՊ՝ չունենալով դրա սահմանադրական իրավունքը (ինքը չէ՞ր 2018-ին Սերժին ասում՝ դու դրա իրավունքը չունես)։

Իրադարձությունների նման զարգացմանը կարող էին խանգարել «Բարգավաճ»-ն ու «Լուսավոր»-ը։ Բայց նրանք գնացին գործարքի ՆՓ-ի հետ։ Կասկած չկա, այս խամաճիկային պահվածքի համար ՆՓ-ն նրանց վարձահատույց կլինի։ Իրադրությունը սահմանադրական հունի մեջ կարող էր պահել նախագահ կոչվածը՝ ԱՍ-ն։ Նա կարող էր խնդիրը վիճարկել ՍԴ-ում։ Բայց ձայն չհանեց։ Այս օրերին էլ թրև է գալիս Մոսկվայում՝ հույս ունենալով, որ որևէ մեկն իրեն Կրեմլում կընդունի և կասի, թե ի՞նչ է լինելու իր հալը հունիսի 20-ից հետո։ Ավաղ, հայոց ազգի այս խրոխտ զավակին ոչ մեկ բանի տեղ չդրեց։ Ինքն էլ թե՝ ես մասնավոր այցով էի Մոսկվայում։ Արդյունքում, ՆՓ-ն անպատժելիորեն շարունակում է իր քաղաքական սանձարձակությունները՝ արհամարհելով երկիրն ու դավաճանելով ազգին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր