ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.30, EUR 583.77, RUB 6.76, GBP 686.02
+23 °C, +21 °C ... +36 °C Վաղը`+36 °C
«Տապալված ղեկավարի նախարարները չեն կարող չտապալվել». Սուրեն Սարգսյան
10:12, 11.05.2021
1343 | 0

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «ԱԳ նախարարի էֆեկտիվությունը չափելի է երկրի ղեկավարի արտաքին քաղաքական ադեկվատությամբ

Եթե պետության ղեկավարն արտաքին քաղաքական հստակ տեսլական և սկզբունքայնություն ունի, ամուր կանգնած է ԱԳ նախարարի թիկունքին, ապա նախարարը չի կարող տապալվել, և հակառակը՝ տապալված ղեկավարը չի կարող չտապալել արտաքին քաղաքականությունը:

Վերջին մինի հարցմանս մասնակցած մարդիկ կարծում են, որ ՀՀ լավագույն ԱԳ նախարարներ են եղել.

1. Տեր-Պետրոսյանի ԱԳ նախարարներ 5

2. Ռոբերտ Քոչարյան ԱԳ նախարար 42

3. Սերժ Սարգսյանի ԱԳ նախարար 48

4. Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարներ 0

Հ. Գ. Տեր-Պետրոսյանի մասով որոշակի սուբյեկտիվություն կա: Նախ՝ մարդիկ նրա 3 ԱԳ նախարարներին լավ չեն հիշում, հետո հաշվի առնենք, որ հենց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին էր հիմնադրվում մեր արտաքին քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա տապալված ղեկավարի նախարարները, ինչպես արդեն նշեցի, չեն կարող չտապալվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր