ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Այսօր կհիշե՞ն Բիշքեկի համաձայնագիրն ու դրա քաղաքական համատեքստը». Հակոբ Բադալյան
11:24, 11.05.2021 | mamul.am
2605 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Լավրովը Բաքվում բանակցություն է վարում 1994 թվականին Բիշքեկի եռակողմ համաձայնագրի 27-րդ տարեդարձիի օրը, արդեն բոլորովին այլ եռակողմ համաձայնագրի օրակարգով: Բիշքեկում երեք կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի ստորագրություններն էին: Հետագայում, սակայն, Հայաստանի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Ստեփանակերտը լավագույն դեպքում դարձավ ընդամենը, այսպես ասած, «ենթակողմ», և դա լավագույն դեպքում: Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները միմյանց են մեղադրում դրա համար: Մեկն ասում է՝ դու դուրս թողեցիր Արցախը, մյուսն ասում է՝ Արցախը դուրս է մնացել դեռևս քո նախագահության շրջանում:

Չգիտեմ՝ էս էն դե՞պքն է, երբ կարող ենք ասել՝ մի վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք, բայց Արցախը կողմից «ենթակողմ» դարձնելու հետևանքը եղավ չափազանց ծանր:

Հետաքրքիր է՝ նրանք երկուսը, և ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտն այսօր կհիշե՞ն Բիշքեկի համաձայնագիրն ու դրա քաղաքական համատեքստը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր