ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Դու չկայացած տասովչիկ ես՝ իշխանիկների, ռոբիկների կողմից ուղարկված». իջևանցին՝ ավանակի տիրոջը
11:12, 11.05.2021 | mamul.am
7815 | 0

Պարզվել է՝ ավանակի հետ Երևան եկած ու ԱԺ-ի մոտից բերման ենթարկված տղամարդու ինքնությունը: Նա Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 36-ամյա Սևադան է:

Իջևանցիներից Մանվելը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ Սևադան քաղաքական պատվեր էր կատարում. «Իջևանցիների անունից իրեն թույլ էր տալիս հայտարարություններ, ուստի դիմելով նրան ասում եմ՝ հավատացած եղի՛ր, դու կամաչես քո արածից ու ներողություն կխնդրես: Քեզ դրել ես քո երազած տղու տեղը, ելույթ ես ունենում լափամանից սնվելով՝ կանգնած դաշնակների ու ռոբիկի լրատվամիջոցների առաջ: Նայում եմ աչքերիդ մեջ ու ասում՝ դու չկայացած տասովչիկ ես՝ իշխանիկների, ռոբիկների կողմից ուղարկված»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր