Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության, ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև Լաչինի միջանցքով պարենի և տարբեր ապրանքների փոխադրման խնդիրները, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: «Լաչինի միջանցքը ճանապարհ է, որը կապում է Ստեփանակերտը Հայաստանի հետ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը, ըստ համաձայնագրերի, իրականացնում է դրա վերահսկողությունը։ Վերահսկողությունն իրականացվում է ոչ միայն ճանապարհի, այլ նաև 5 կմ լայնությամբ մատույցներում։ Միջանցքի պարեկությունն իրականացվում է ամեն օր, ցանկացած եղանակային պայմաններում»,- հայտնել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը։ |