ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկա պահին Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորությունները ողջ ծավալով իրականացնում է մի մարդ, որին երկու անգամ Ազգային ժողովը չի ցանկացել տեսնել վարչապետի պաշտոնում։ Այսինքն՝ այդ նույն լիազորություններն ու գործառույթները Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի փոխարեն նույն ծավալով իրականացնում մի մարդ, որին վարչապետի պաշտոնում ընտրել է Ազգային ժողովի 132 պատգամավորներից միայն 1-ը։ |