Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ դպրոց են մտել 2 անհայտ անձինք և կրակ բացել։ «Ուսուցիչն ու 11 երեխա, նախնական տվյալներով, զոհվել են Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով, 4-ը հոսպիտալացվել են»,- հայտնել է աղբյուրը: Այս պահին բոլոր աշակերտներին տարհանում են։ Բացի այդ, հաղորդվում է, որ փոխհրաձգությունից հետո պայթյուն է որոտացել, իսկ մի քանի երեխա սկսել է ցած նետվել 3-րդ հարկի պատուհաններից: Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը մեկնել է դեպքի վայր: Արտակարգ ծառայությունները պարզաբանում են, որ կրակ է բացել դեռահասը, ով զենք է տարել դպրոցի շենք, նա արդեն ձերբակալվել է: 2-րդ հարձակվողը թաքնվում է շենքում, ուժայինները հանցագործին արգելափակել են 4-րդ հարկում։ |