ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ապազգային ուժերի կողմից հայ ժողովրդին առաջարկվում է հրաժարվել ազգային գաղափարախոսությունից». Կարին Տոնոյան
21:00, 11.05.2021 | mamul.am
7041 | 0

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայ ժողովուրդը երրորդ հազարամյակ է տանում իր «Պատմական բեռը»՝ Հայկական հարցը, որպես ռազմավարական ծրագիր: Երրորդ հազարամյակի շեմին Հայաստանի ավանդական աշխարհաքաղաքական և պատմա-էթնիկական գործոնները չեն փոխվել: Չի փոխվել նաև վերջին՝ շուրջ հազար տարվա թշնամին, որը կազմակերպել է Հայոց ցեղասպանությունը և գրավել Հայոց Հայրենիքի շուրջ 90 տոկոսը: Օրակարգում է գտնվում թուրքախոս ժողովուրդների ազգային գաղափարախոսությունը՝ պանթուրքիզմը, որի իրականացումը նշանակաում է Հայաստանի և Հայ ժողովրդի ոչնչացում:

Եվ, չնայած դրան, այսօր՝ 21-րդ դարի շեմին, ապազգային ուժերի կողմից հայ ժողովրդին առաջարկվում է հրաժարվել հայոց ազգային գաղափարախոսությունից և ընտրել զարգացման «նոր ուղի»: Հայոց ազգային

գաղափարախոսությունը հայտարարվում է կեղծ քաղաքական կատեգորիա, անգամ՝ ֆաշիզմ: Այսինքն՝ հայ ժողովրդին առաջարկվում է գոյապահպանվել և գործել առանց ազգային գաղափարախոսության:

Մինչդեռ անվիճելի է, որ այն ժողովուրդները, որոնք չեն ղեկավարվել.....ազգային գաղափարախոսությունը, կործանվել են: -Խուրշուդյանական այս մոտեցումը բացարձակ ճշմարտություն է:

Ուրեմն՝ այսօր առավել քան հրամայական է ազգային արժեքների և գաղափարախոսության վրա հենվելով՝ կերտել մի պետություն, որտեղ ազգային շահի դիրքերից պիտի կառուցվի յուրաքանչյուր դաշնակցային հարաբերություն, հնարավորի առավելագույն սահմաններում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր