ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
13:48, 11.05.2021 | mamul.am
9277 | 0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով նախատեսված դատական նիստը հետաձգվեց։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին հետաձգել նիստը մինչև մայիսը 25-ը՝ որպես հիմնավորում ներկայացնելով իր պաշտպանյալի առողջական խնդիրներով պայմանավորված նիստին մասնակցել չկարողանալու հանգամանքը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ դատական նիստերը հետաձգվեն մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը։ Պաշտպանը նշեց, որ Քոչարյանը մասնակցելու է ընտրություններին, և որպեսզի մրցակցության կանոնների խախտում չլինի, նիստերը պետք է տեղի չունենան։ Նշված միջնորդության դեմ դատախազը բողոքեց՝ ասելով, որ չի կարող ընտրություններին մասնակցելը խոչընդոտել գործի քննությանը և նկատեց, որ դատարանը չպիտի ընդունի միջնորդությունը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ինքը գտնվելու է վերապատրաստման մեջ և մինչև մայիսի 25-ը չի կարողանա նշանակել դատական նիստեր, ուստի հաջորդ դատական նիստը նշանակեց սույն թվականի մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր