ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Փաստացի ՌԴ ԱԳ նախարարը գործարք առաջարկեց Ադրբեջանին»․ Մովսես Հարությունյան
17:28, 11.05.2021 | mamul.am
4934 | 0

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավրով-Բայրամով հայտարարություններից ամենաուշագրավը, թերևս, Արցախի կորսված տարածքների ականապատման քարտեզներին վերաբերող մասն էր։

Քարտեզների թեման կապելով հումանիտար այլ հարցերի հետ՝ փաստացի ՌԴ ԱԳ նախարարը գործարք առաջարկեց Ադրբեջանին։

Այսինքն՝ դուք վերադարձնում եք Հայաստանի ռազմագերիներին ու կալանավորված անձանց, ՀՀ-ն էլ այդ դեպքում պատրաստակամ է ձեզ տրամադրել ականապատման քարտեզները։

Հ. Գ. Վերջինս ՀՀ-ի շահերի տեսանկյունից ձեռնտու գործարք է. մնում է՝ իրագործվի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր