ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 514.11, EUR 614.36, RUB 7.09, GBP 718.26
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Արցախ է վերադարձել 54 ընտանիք
21:08, 11.05.2021
955 | 0

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է․ «2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել են 54 ընտանիքներ (թվով 271 մարդ), իսկ վերաբնակեցման համար կազմակերպվել է 9 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 56 ընտանիքների գլխավորները և որոնց արդյունքում, 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը ևս կազմակերպման փուլում է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր