ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վրաստանում մայիսի 13-ից կվերացվեն կորոնավիրուսի սահմանափակումները
21:16, 11.05.2021 | mamul.am
7482 | 0

Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարության ստեղծած հատուկ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խորհրդի անդամները խոսել են կառավարության կայացրած որոշման մասին՝ կապված զատկական տոների սահմանափակումների հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, մայիսի 13-ից գործող սահմանափակումները կվերացվեն, այսինքն՝ կվերականգնվի հանրային ու ներհամայնքային տրանսպորտի աշխատանքը: Գործունեությունը կվերականգնեն նաև ուսումնական հաստատությունները՝ դպրոցներն ու մանկապարտեզները: Սրա հետ մեկտեղ, ուժի մեջ է մնում պարետային ժամը:

Զատկական տոների կապակցությամբ Վրաստանում սահմանափակումներ էին սահմանվել մայիսի 3-13-ը: Մինչ այս երկրում լուրեր են շրջանառվել, թե սահմանափակումները չեն հանվելու:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր