ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Երբ թշնամին ինձ «ֆաշիստ» է անվանում, ես դրանից չեմ նեղվում»․ Սոֆյա Հովսեփյան
22:16, 11.05.2021 | mamul.am
3372 | 0

Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ տեղեկացա, որ Ադրբեջանն իմ, Արման Թաթոյանի, Կարեն Հովհաննիսյանի և Նաիրի Հոխիկյան դեմ քրեական գործ է հարուցել։ Այս մասին տեղեկացրել է Բաքվի ստրատեգիական հետազոտությունների պետական կենտրոնի ավագ մասնագետ Թեմուր Ալիևը, ով նամակ է հղել Նաիրի Հոխիկյանին։ Այս ամենի հետ մեկտեղ մեզ անվանել է «ֆաշիստներ», մեր հայանպաստ գործը որակելով ֆաշիզմ։
Օրեր առաջ նաև ադրբեջանական մամուլում հոդվածներ էին հրապարակում այն մասին, թե ես համագործակցում եմ ամերիկյան կազմակերպության հետ և հակառուսական գործունեություն եմ ծավալում։ Գիտե՞ք, երբ թշնամին ինձ «ֆաշիստ» է անվանում, ես դրանից չեմ նեղվում, քանի որ դա իրական գնահատականն է, որն ապացուցում է մեր նվիրվածությունն ազգին ու պետությանը։ Իրենք հաշվի չեն առել մեկ բան, որ ազգանվեր գործերի համար ես այնքան եմ ներսում քարկոծվել, որ այլևս իրենց քրեական գործը ծիծաղ է առաջացնում ։
Ինձ չեք կաշկանդի ձեր զգուշացումներով, ես շարունակելու եմ նույն ոգով պայքարել ձեր դեմ` հանուն հայ մարդու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր