ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Վստրեչի Ապերն ազատվեց՝ ընտրություններ են մոտենում․ «Հրապարակ»
09:16, 12.05.2021 | mamul.am
4734 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունը հատկապես ինտենսիվ աշխատում է կրիմինալ աշխարհի վրա՝ փորձում է լեզու գտնել և իր դաշտ բերել բոլոր գողականներին, կիսագողականներին, հեղինակություններին և առհասարակ՝ ձայների քիչ թե շատ քանակ ունեցող անձանց։ Եվ դրա համար իշխանության լիազոր անձինք հանդիպում-բանակցում են նրանցից շատերի հետ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերում, որ աշխատեն իշխանությունների օգտին։ Նրանք, ի դեպ, միշտ էլ իշխանությունների օգտին են աշխատել։ Նաև այդ նկատառումներով, բերդերից հանում են ոմանց։ Սա էլ է նախկին իշխանությունների ձեռագիրը։
Օրերս կալանքից ազատվել է քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, սակայն նրա փաստաբաններն այս փաստը գաղտնի են պահել։ Դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ Վարդանյանն ազատ է արձակվել մայիսի 3-ին՝ գրավով։ «Առաջին ատյանի դատարանը, որը, ըստ էության, քննում է գործը, բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը։ Դատախազությունն այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է այսօր ներկայացրել»,- փոխանցեցին դատախազությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր