ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Այս եռակողմ համաձայնագիրն էր այն իրավական հենքը, որն ապահովեց Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին». Արման Բաբաջանյան
10:20, 12.05.2021 | mamul.am
6270 | 0

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «27 տարի առաջ այս օրը Բիշքեկում երեք կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև ստորագրված համաձայնագրով հաստատվեց արցախյան առաջին պատերազմի հրադադարը, որը խախտվեց 2016-ի ապրիլին, իսկ ավելի լայնամասշտաբ պատերազմով՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին։

Այս եռակողմ փաստաթղթի ստորագրումը մինչև օրս էլ համարվում է ղարաբաղյան հակամարտության ողջ գործընթացում արձանագրված մեծագույն ձեռքբերումներից մեկը, քանի որ դրանով ոչ միայն վերջ դրվեց հազարավոր կյանքեր խլած պատերազմին, այլ նաև դե յուրե, այդ թվում ու առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից ճանաչվեց Արցախի սուբյեկտայնությունն ու որպես հակամարտության լիիրավ կողմ հանդես գալու իրավունքը։ Հենց այս եռակողմ համաձայնագիրն էր այն իրավական հենքը, որը հետագայում ապահովեց Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին։

Ցավոք, սակայն, 1998 թվականի հեղաշրջմամբ Հայաստանում իշխանության եկած ուժերը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դիմելով աշխարհաքաղաքական արկածախնդրությունների, Արցախը դուրս մղեցին բանակցային գործընթացից, ինչը, դժբախտաբար, մեզ այդպես էլ չհաջողվեց վերականգնել մինչև արցախյան երկրորդ լայնամասշտաբ պատերազմը, որի պատճառներից մեկը, գուցեև ամենագլխավորը հենց Արցախը բանակցային ֆորմատից դուրս թողնելն էր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր