ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Գազայի հատվածին Իսրայելի հարվածների զոհ է դարձել 35 պաղեստինցի
13:00, 12.05.2021 | mamul.am
3154 | 0

Գազայի հատվածին Իսրայելի հրթիռային հարվածների զոհերի թիվը հասել է 35-ի։ Այս մասին հայտնել է պաղեստինյան Al-Mamlaka հեռուստաալիքը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության տվյալները։

Գերատեսչության տեղեկության համաձայն՝ իսրայելական բանակի գիշերային հարվածների հետևանքով 3 պաղեստինցի է զոհվել: Մայիսի 11-ին սպանվել է 15 մարդ, իսկ մայիսի 10-ից ընդհանուր առմամբ 35 մարդ է զոհվել։ Զոհերի թվում է 12 երեխա և մեկ կին։ Տուժածների թիվը հասել Է 233-ի։
Գազայի հատվածում «Աշ Շիֆաա» բժշկական համալիրի տնօրեն Մուհամեդ Աբու Սելիմի խոսքով՝ իրենց մոտ 100 վիրավոր է ընդունվել: «Մի քանի տուժածներ մահացել են վերքերից, զոհվածների թվում մինչև 2 տարեկան երեխաներ կան»,-պատմել է նա: «Մարդիկ մեզ մոտ գալիս են շատ լուրջ և վտանգավոր վնասվածքներով»: Դրա հետ մեկտեղ, Աբու Սելիմը նշել է, որ հիվանդանոցում շատ ծանր իրավիճակ է ստեղծվում՝ դեղերի և դեղամիջոցների հետ կապված:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր