ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և տեղակայվելու փորձ է կատարում»․ Գորիսի փոխքաղաքապետ
14:00, 12.05.2021 | mamul.am
13221 | 0

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես և կանխատեսում էինք, մեր` հայերիս, թշնամին` թուրքը, Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու, ի դեպ, ասեմ, Սև լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիևանիկոլական քարտեզներով։
Սև լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրամատակարարումը, ի դեպ ջրամբարի պլատինան հենց նույն քարտեզներով անցել է թուրքին:
Փոխարենը ԱԺ ամբիոնից ամպագոռգոռ և սուտ հայտարարություններ տարածելուն՝ լավ կլիներ ամիսներ շարունակ մեր կողմից բարձրացվող խնդիրներին ականջ դնեիք, ամոթի զգացում ունեցեք...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր