ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ադրբեջանական բանակը հերթական զորավարժությունները կանցկացնի
16:16, 12.05.2021 | mamul.am
5048 | 0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ մայիսի 16-ից ադրբեջանական բանակում զորավարժություններ կսկսվեն, հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Զորավարժություններին կմասնակցեն մինչև 15 000 զինծառայող, մինչև 300 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային կայանք, ականանետեր և հակատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն հրամանատարությունը, զորքերի մարտական պատրաստվածությունը և վերախմբավորումը՝ հաշվի առնելով վերջին պատերազմում ձեռք բերած մարտական փորձը, այդ թվում՝ մարտական համակարգումը և փոխգործակցությունը զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև:

Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 20-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր