ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
16:30, 12.05.2021 | mamul.am
2121 | 0

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն տեղեկացվել էր, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի գրաենյակում երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ա. Ա-ին, և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ մեղադրանք է առաջադրվել նույն վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Ա. Դ-ին:

Քիչ առաջ վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նշված 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Նշված դեպքի առնչությամբ ենթադրյալ հանցանք կատարած բոլոր անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական

գործողությունները, պատշաճ դատախազական հսկողության ներքո շարունակվում են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր