ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Լելե-Թեփե-ի կարևորությունից խոսողը Իշխանասարը համարում է սովորական բարձունք». Վ. Մանգասարյան
19:22, 12.05.2021 | mamul.am
7739 | 1

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի փորձագետ, ռազմագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն, ով իշխանության գալուց հետո պահը բաց չէր թողնում խոսել երկրի կարևոր բարձունքների մասին, սկսած Լելե-Թեփե բարձունքից, վերջացրած 2020 թվականի հուլիսյան մարտական գործողությունների ժամանակ հանրային դաշտում ակտիվ քննարկվող բարձրունքների կարևորության մասին, այժմ Սյունիքի մարզի «Իշխանասար» բարձունքը, որի գրեթե դեմ դիմաց տեղակայված է Սիսիան քաղաքի օդանավակայանը և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սիսիան-Գորիս մայրուղին, որակում է որպես սովորական բարձունք, և ասում, որ այդպիսի բարձրունքներ ամեն տեղ կան։
Հ.Գ
Իշխանության ներկայացուցիչների գրեթե բոլոր հայտարարությունների ամեն հաջորդը` հակասում է նախորդին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր