Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ-ն անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի սանձի Ադրբեջանին։ Այլևս մանևրելու տեղ չի մնացել, մենք այլևս պետք է կոշտ դիրքորոշում ունենանք, քանի որ թշնամին, իր թիկունքում չունենալով խաղաղ բնակչություն, այսինքն որևէ զսպող, կամ կորցնող բան, նոր իրավիճակով պայմանավորված նոր սահմանների երկայնքով մեր խաղաղ բնակչության շրջանում հոգեբանական շատ մեծ հարվածներ է հասցնում։ Այս կերպ թշնամին նպատակ ունի հայաթափելու հայկական սահմանային դարձած բնակավայրերը, ինչպես նաև առանց որևէ կրակոցի իրենով անելու կարևոր ռազմավարական նշանակության բարձրունքները։ |