ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը շարունակվում է. կողմերը չեն դադարեցնում հրթիռակոծությունը
21:52, 12.05.2021 | mamul.am
5909 | 0

Իսրայելի ու Գազայի հատվածի միջև ռազմական բախումը չի դադարում: Կողմերը երկուստեք հրթիռակոծում են հակառակորդի քաղաքները: Այսպես, այսօր Գազայի հատվածից հրթիռակոծվել են Իսրայելի կենտրոնական հատվածի քաղաքները՝ Ռամաթ Գանեն, Շոամը, Ռիշոն դե Ցիոնեը, Պետախ-Տիկվեն, ինչպես նաև՝ երկրի հարավը և Գազայի հետ սահմանակից Աշելոն քաղաքը: Հաղորդվում է, որ պաղեստինյան հրթիռների մեծ մասը որսացել է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը, կամ էլ դրանք ընկել են ոչ բնակելի տարածքների վրա: Իսրայելական կողմից այսօր տուժել է 6 մարդ:

Իր հերթին Իսրայելը հրթիռակոծում է Գազայի քաղաքներն ու ռազմական օբյեկտները: Այսօր պաղեստինցիները տվել են առնվազն 3 զոհ:

Հակամարտության սրումից՝ մայիսի 10-ից վեր Գազայի հատվածում կա շուրջ 50 զոհ, Իսրայելում՝ ավելի քան 5:

Տեսանյութում պատկերված է՝ ինչպես է Իսրայելը ռմբակոծում Գազայի հատվածում գտնվող քաղաքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր