ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Քոչարյանն ինձ ասաց՝ կարո՞ղ ես Վանո Սիրադեղյանին կալանավորել, եթե վարչապետ դառնաս»․ Արամ Սարգսյան
22:24, 12.05.2021 | mamul.am
14472 | 0

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե ինքը ոչ մեկի նկատմամբ հաշվեհարդար չի տեսել:

«Գուցե ինքը կամ իր շրջապատի մարդիկ հավատում են իր ասածին, բայց դա, բնականաբար, էդպես չի: Քոչարյանի ղեկավարման տարիներին հաշվեհարդարները բազմաթիվ են եղել: Ես կարող եմ մի օրինակ բերել՝ երբ իր կաբինետում էինք, առաջարկեց վարչապետ նշանակել ինձ ու հարցրեց՝ այ, դու եթե վարչապետ դառնաս, կարո՞ղ ես Վանո Սիրադեղյանին կալանավորել: Սա ուղիղ ինձ ասել է նա իր կաբինետում: Եթե նա ասի, որ ես սուտ եմ ասում, աստծո առաջ մեղք կգործի: Ես պատասխանել եմ՝ ինչի՞ համար կալանավորել Սիրադեղյանին: Եթե մեղք ունի գործած, ուրեմն պիտի պատժվի, վարչապետը դրա հետ կապ չունի, Սահմանադրությամբ ես էդպիսի լիազորություններ չունեմ: Ես չեմ կարող հիշել՝ ինչի համար էր այդ հարցը, ու էն ժամանակ հիմնավորում էլ չկար, ուղղակի օդի մեջ էր էդ հարցը, և դրա համար էր, որ Վանո Սիրադեղյանը լքեց Հայաստանը: Նա լքեց Հայաստանը, ոչ թե նրա համար, որ վախենում էր դատվեր, այլ համարում էր, որ Ռոբերտ Քոչարյանն այնքան քինախնդիր է, որ կսպանեն»,- պատմել է Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Քոչարյանն ինձ ասաց՝ կարո՞ղ ես Վանո Սիրադեղյանին կալանավորել, եթե վարչապետ դառնաս»․ Արամ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր