Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Ազնաուրյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմանալով հանդերձ, որ ՀԱՄԱՍ-ը Պաղեստինում գործող թուրքական կազմակերպություն է, ամբողջությամբ թուրքական ֆինանսավորմամբ, թուրքիայից ստացվող սպառազինությամբ և թուրքական շահերի սպասարկման նպատակով, հայերը միահամուռ գոռում են «կեցցե ՀԱՄԱՍ-ը» և երազում են, որ այն հաղթի։ Հայերը թքած ունեն, որ, եթե էս կոնֆլիկտը կեղծ չէ, ապա մեծ հավանականությամբ սա թուրքիայի երկար ձեռքերը որոշ տարածքներից կտրելու համար է, հնարավոր է, որ տարածաշրջանում թուրքիային թուլացնելու ու Իրանին ուժեղացնելու պրոցես է տեղի ունենում։ Ու տասնամյակներով Իրանին բարեկամ ու եղբայր, իսկ հարյուրամյակներով թուրքիային թշնամի հորջորջած հայ ժողովուրդս հիմա պինդ կանգնած է թուրքական Համասի կողքը ու երազում է, որ այն չպարտվի։ |