ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սիսիանում հարյուրավոր մարդիկ թունավորվել են ջրից. հնարավոր է, ադրբեջանցիները թունավորել են ջրամբարները». ահազանգ
00:28, 13.05.2021 | mamul.am
10902 | 0

Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է. «Սիսիանում 296 հոգի թունավորվել են ջրից:
Ստեղծված անտերության պայմաններում իրավո՞ւնք ունեմ հիմնավոր կասկածելու, որ ադրբեջանցիները, հնարավոր է և, թունավորած լինեն ջրամբարները»:

Գրառման մեկնաբանություններում օգտատեր Արտյոմ Անդրեասյանը հավելել է. «296 հոգին հիվանդանոց դիմածների թիվն է: Ես ու որդիս չենք դիմել, ու համոզված եմ, որ հարյուրավոր մարդիկ կան, որ նույնպես չեն դիմել հիվանդանոց:
Ինչ վերաբերվում է ջուրը թունավորելուն, հիշեցի, որ մի քանի օր առաջ Աժ ամբիոնից ինչ որ մեկը հայտարարում էր, որ մարդիկ կարող են թունավորվել նաև ջրից ու մահանալ (բարեբախտաբար):
Զուգադիպությո՞ւն, չեմ կարծում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր