ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Սև լճից իջել են դեպի Ղազի գյոլ. իսկ կապիտուլյանտին հարյուրավոր ոստիկաններ են հսկում». Արթուր Խաչատրյան
01:24, 13.05.2021 | mamul.am
7359 | 0

Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարողացան թուրքերը 2 կմ մխրճվել Հայաստանի տարածք: Սահմանին սահմանապահներ չկա՞ն, զորք չկա՞, անպաշտպա՞ն է մեր երկիրը: Սև լճից իջել են դեպի Ղազի գյոլ: Հանրապետության Հրապարակում տուրիստական ավտոբուսների փոխարեն ոստիկանական ավտոբուսներ են: կապիտուլյանտին ԱԱԾ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր աշխատակիցներ են հսկում, իսկ սահմանին զինված մարդ չկա: ինչո՞ւ ԱԱԾ սահմանապահ ուժերը չեն կանխել թշնամու առաջխաղացումը: Ինչո՞ւ հենց այս պահին թշնամուն վնասազերծելու գործողություն չի իրականացվում: էլի նախկիննե՞րն են մեղավոր: Կապիտուլյանտն ու իր թուրք քիրվան էլ ի՞նչ համաձայնության են եկել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր