ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«3 օր է՝ Տավուշում հանգիստ է». Ստյոպա Սաֆարյան
01:28, 13.05.2021 | mamul.am
4095 | 0

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «3 օր է՝ Տավուշում եմ։ Իմ տան գտնվելու վայրի մասին քանիցս գրել եմ' գյուղի «դիտարկվող տեղամաս»-ում, թուրքի պոստից ուղիղ նշանառությամբ 1 կիլոմետր։ Արդեն 4-րդ զանգն եմ ստանում Բաղանիսում (իմ տունը Բաղանիս Ոսկեվան հատման կետում է), Ոսկեպարում «մարտերի» ու կրակոցների մասին։ Բառացիորեն կես ժամ առաջ ընկերոջս հետ գտնվել եմ մի վայրում, որը թուրքի պոստից 300-500 մետր է հեռու։ Այն պոստից, որը նայում է Ոսկեվանի, Բաղանիսին, Ոսկեպարին։ 3 օր է՝ Տավուշում հանգիստ է, սիրելի հայրենակիցներ։ Այսքանը դրա համար եմ գրում, որ հասկանաք, թե որքան մոտ եմ սահմանին։ Ու, ցավոք, կարգավիճակս խանգարում է ամենավերջին բառերը գրեմ Տավուշի և ողջ Հայաստանի հանրության անդորրը խանգարող այդ թուրքերին, Ալիևի վկաներին, ստորներին, որոնք ոչ մի սրբություն ու կարմիր գիծ չունեն։ Սիրելի ժողովուրդ, հանգիստ եղեք։ Ամեն ինչ հանգիստ է եղել ու կա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր