ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Տիգրան Արզաքանցյանը կմասնակցի ընտրություններին․ վերջինը գնել է Երևանում և մարզերում առկա գովազդային վահանակները․ «Ժողովուրդ»
09:24, 13.05.2021 | mamul.am
7196 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որը գնել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, այն գլխավորելով՝ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս ամենից զատ, մեր տեղեկություններով, Արզաքանցյանը գնել է Երևանում և մարզերում առկա գովազդային վահանակները՝ իր բիզնեսը գովազդելու անվան տակ։ Սակայն հիմա պարզվում է, որ այդ գովազդային վահանակները պետք են արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի իր քաղաքական գովազդն անի։

Նշենք, որ քարոզչապաստառների վահանակների ամսական վարձավճարը տատանվում է 70 հազարից մինչև 345 հազար դրամի սահմաններում: Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության նպատակով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հատկացված է 735 վահանակ: Ամենաթանկ գները սահմանված են Երևանի վերգետնյա 3 հետիոտնային անցումներին ամրացված էլեկտրոնային վահանակների համար՝ 338 հազար 400 դրամ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր