Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի այս մինի-զավթումն իրականացվում է երկու պատճառով.
Ա. Ուղղակի զավթել նորանոր տարածքներ, որովհետև հայկական կողմը ոչինչ չի անելու դա թույլ չտալու համար,
և`
Բ. Անկայունություն ստեղծելով` ստեղծել կեղծ հիմքեր` Սյունիքը ռուսաստանյան զորքերի կողմից ռազմակալելու համար, որից հետո իրականացնել երկրորդ փուլը` Սյունիքն արդեն Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հանձնելու համար։
Այս պլանի կարևորագույն հանգուցակետը Զանգեզուրի կտրված պարանոցն է լինելու, որի իրականացումն էլ արագացնում է պաշտոնական Մոսկվան»։