ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Երեկվա բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել»․ Գորիսի փոխքաղաքապետ
10:00, 13.05.2021 | mamul.am
4209 | 0

«Բանակցությունները շարունակվում են»,- այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ նշելով, որ երեկվա բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել։

«Փոքրիկ տեղաշարժ եղել է, այսինքն՝ ավելի առաջ են եղել, մի փոքր դիրքային առումով հետ են գնացել․․․ Փաստն այն է, որ 3-3,5 կմ ներխուժել են ՀՀ պետական սահման»,- ասաց Հովսեփյանը։

Շարունակելով բանակցության թեման՝ Հովսեփյանը նշեց, որ բանակցող կողմն Առաջին բանակային կորպուսն է՝ սահմանապահ զորքերի հետ։

«Մենք հույս ունենք, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի լուծել հարցը։ Այս հարցի մասին բազմիցս բարձրաձայնել ենք, որ Սև լճում խնդիր ունենք, կան բաց, չպահպանվող տարածքներ»,- հավելեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր