ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Քանի՞ անգամ է ձեզ հաջողվել դիվանագիտական բանակցություններով հասնել արդյունքի»․ Արման Աբովյան
10:48, 13.05.2021 | mamul.am
17791 | 0

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուղղակի արդեն չեմ հասկանում, թե ինչպես մեկնաբանեմ այն աբսուրդը, որը տիրում է երկրում։
Ախր ո՞նց, ո՞նց կարելի է լինել այսքան իրականությունից, տրամաբանությունից զուրկ։
Վերջին երեք ամսվա ընթացքում մենք բազմիցս հանդես ենք եկել հայտարարություններով, որ եթե կտրուկ չուժեղացվի ռազմական կոմպոնենտը Սյունիքում, ապա անխուսափելի ադրբեջանցիները մխրճվելու են ՀՀ տարածք։
Ի՞նչ արձագանք ստացանք՝ կրկին ո՛չ մի, ասեմ ավելին՝ իշխանությունները ինքնամոռաց զբաղված էին ինքնաարդարացման և իբր մաքրվելու գործընթացներով, իսկ սահմանները մնում էին բաց, և թուրքը չհապաղեց։
Ես ունեմ երկու հարց։
1․ Քանի՞ անգամ է ՁԵԶ հաջողվել դիվանագիտական բանակցություններով հասնել թուրքերի և ադրբեջանցիների հետ դրական արդյունքի։
2․ Հետաքրիքր է, այս անգամ ո՞ւմ են նշանակելու մեղավոր։
Խելագարվել կարելի է երկրում տիրող իրավիճակից ու իշխանությունների մարմանդ արձագանքից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր