ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ստուգվել է 1975-ին, տպվել է 1975-ին». Լևոն Բարսեղյան
15:50, 13.05.2021 | mamul.am
9774 | 0

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քրեական գործն ո՞ւր է, արդեն մեկ օր անցել է

Եթե ես ունեմ այս քարտեզը (համացանցից), ՀՀ ՊՆ-ն և ԳՇ-ն պիտի ունենան սրանից ավելի մանրակրկիտ քարտեզներ:

Թվագրություններին ուշադրություն դարձրեք. կազմվել է 1950-52թթ., թարմացվել է 1973-ին, ստուգվել է 1975-ին, տպվել է 1975-ին և հետո՝ տեղանքին համապատասխանությունը նորից ստուգվել է 1985-ին:

Սովետի քարտեզներն ավետարան չեն, բայց եղածը սա է:

Շատ եմ կասկածում, թե դրանից հետո մինչև ՀՀ անկախ պետություն հռչակվելը որևէ բան է փոխվել այստեղ: Մեկ վանդակը 2կմ/2կմ ցանց մասշտաբով է: Մեծ Իշխանասարը ձախ ստորին անկյունում է, լճերից հվ/արևմուտք՝ 3550,4 մ բարձրությամբ, Փոքր Իշխանասարը Սև լճից ուղիղ գծով արևմուտք՝ 3450,6 մ բարձրությամբ: Հայաստան/Ադրբեջան սահամանգիծն անցնում է այս գագաթներով: Քարտեզում ճշմարիտ է՝ լիճը չի բաժանված, բայց աչքաչափով լճի հայելու 10-15 տոկոսն է Ադրբեջանինը, իսկ փոքր լիճն ընդհարապես մերն է:

Հայաստանյան կողմից՝ հարավից, լճի արևմտյան (ձախ) ափ մգացող գրունտային ճանապարհը երևում է՝ ընդհատ գծով, գնում հասնում է լիճ, անցնում լճի հարավով, ապա անցնում է արևելք, և մտնելով Ադրբեջան, գնում է դեպի հս-արևելք, արդեն Ադրբեջանի տարածքով, սահմանի հյուսիսով: Ուրիշ ճամփեք էլ կան: Հարավից լիճ գնացող հայաստանյան ճանապարհը լճից մոտ 1000-1200 մ չհասած լեռնանցք (2803 մ) է հաղթահարում, որը, ըստ քարտեզի, ավտոմեքենաների՝ բեռնատարների համար անցանելի է մայիս-հոկտեմբեր ամիսներին: Հասկանալի է, որ զինված ուժերի, հետևակայինների, հեծյալների համար հաղթահարելի է կլոր տարին:

Հիմա պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը պատմելիք ունեն, թե երբ անցած տարեվերջին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դուրս բերեցին զորքերը Քաշաթաղի շրջանից, ի՞նչն ստիպեց կամ՝ ո՞վ ստիպեց այս քարտեզի սահմաններից էլ իջնել հարավ, ցո՞ւրտը, քարտեզագիտական կրիտինի՞զմը, պատմեք, թե ինչն ստիպեց լիճը թողնել այն կողմում, որ Ադրբեջանի զինված ուժերն էլ գան առաջ, երբ հարմար համարեն: Կարո՞ղ է լճերի տեղը չեք էլ իմացել: Ինչներդ է պակաս եղել, որ սահմանը պահեք, ամրանաք, ամրացնեք: Թե՞ քաղաքական մակարդակից հրաման է եղել, հիմա ելեք և պատմեք, թե ահա այսինչ մարդը, մարդիկ, ասել են՝ իջեք, կամ՝ իջեք, հետո գարունը կբացվի՝ կբարձրանաք, եթե հավես ունեցաք... Եթե այդպիսի հրաման է եղել, ինչո՞ւ եք ենթարկվել: Եթե այդպիսի հրաման չի եղել, ու զեկուցել եք, թե սաղ լավ է՝ սահմանով կանգնած ենք, հիմա ինչ եք բացատրում, թե ... առաջ են եկել: Դուք սահման եք պահո՞մ, թե՞ դիտորդ եք...

Հետո՞, պարոնա՛յք վարչապետ, նախարար, ԳՇ պետ և այլք, էդ նորահայտ սահմանին հազար ու մի այսպիսի կտորներ ու տարածքներ կան, լեռներ, գագաթներ, կիրճեր ու լճակներ կան, էդ մյուս կողմերո՞ւմ դրությունը ոնց է, պատմեք իմանանք էդ 500 կմ-ի, որ մասերում է ցուրտ եղել, հացը ուշ հասել, անկողինը կոշտ եղել, կոֆե չի եղել ու՝ զորքը ցածն եղել: Կամ պատմեք իմանանք, թե երբ եք մարդկանց կոչ արել՝ այսինչի կարիքը լրացնել, որ մարդավարի սահման պահվի, ու մարդիկ ասել են՝ հարկերը տալիս ենք՝ հերիք է, գնացեք պահեք:

Սա խոզություն չէ, սա անարգանք ու դավաճանություն է, սա լակոտական վերաբերմունք է պատերազմում կյանք ու առողջություն դրած մարդկանց, ընտանիքների և ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ: Ես ուզում եմ էս գործը քրեական տեսնել, արագացված դատավորություն ու ցմահ ազատազրկումներ տեսնել, շատերն են ուզում, անկախ այն հանգամանքից այս քարտեզով սահմանը կվերականգնվի, թե ոչ: Ոչինչ, թող էդ մեղադրանքներն ու դատերը թուրքը տեսնի՝ ուրախանա, բայց մյուս անգամ, նման բան անողները կիմանան, որ եթե մինչև ցմահ ազատազրկման վճիռը ողջ մնացին, թող փառք տան Աստծուն:

Լավ, սաղ մի կողմ՝ տգետ եք, անուղեղ եք, հիմար եք, բայց էդ տարրական բնազդն էլ է վերացե՞լ, դրանից բոլորովին բան չի մնացե՞լ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր