ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սյունիքում կորցրել ենք 3 անգամ ավելի շատ տարածք, քան կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ». Ջորջ Տաբակյան
11:48, 13.05.2021 | mamul.am
5052 | 0

Գործարար Ջորջ Տաբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի փաստեր ֆիքսենք երեկվա դեպքերի հետ կապված՝

1. Հարձակում չէր, այլ առաջխաղացում. հարձակումը ենթադրում է պաշտպանվող կողմ, իսկ մեր դեպքում պաշտպանվող կողմ չի եղել: Ադրբեջանցիները եկել են և հանգիստ վրանները տեղադրել:

2. Առաջխաղացումը եղել է մոտ 3.5 կմ, և այդ բարձունքը գրավելով՝ թշնամու վերահսկողության տակ է անցել Սև լիճն ամբողջությամբ և մոտ 1286 հեկտար տարածք (3 անգամ ավելի, քան ինչ կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ):

3. 3.5 կմ առաջ գնալով՝ թշնամին մոտեցել է Երևան-Գորիս միակ ճանապարհին: Ուղիղ գծով թշնամին 16 կմ հեռու է այս ճանապարհից:

4. Այս տարածքում առաջխաղացումը նշանակում է նաև մոտենալ Նախիջևանին..... հետևությունը թողում եմ կարդացողին:

5. Սև լիճը շատ կարևոր ջրային ռեսուրս է Գորիսի մի քանի գյուղերի համար: Կորցնելով լճի վերահսկողությունը՝ վտանգվում է այդ գյուղացիների եկամուտը և կյանքը:

6. Այն մեկնաբանությունը, որ բարձունքը գրավելով իրենք շրջափակման մեջ են մտել՝ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է, սույն տեսանյութում կարող եք տեսնել այդ բարձունքի տեղանքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր