ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 507.90, EUR 606.64, RUB 7.03, GBP 709.23
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Գուցե միտումնավո՞ր եք անում». Նաիրի Հոխիկյան
00:10, 14.05.2021
5711 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ մտահոգում է ներքին անկայունությունը և մեծ ատելության հասած անհանդուրժողականությունը մեր հանրության մեջ։

ՀՀ-ում մարդիկ ավելի շատ միմյանց են ատում, քան թշնամուն։

Սա գնալով ավելի է խորանում և կարող է բերել անդառնալի վատ հետևանքների։ Նիկոլ Փաշինյանն իրեն շրջապատել է 100-ավոր ոստիկաններով, մինչդեռ սովորական քաղաքացիների մեջ տարածում է ատելության միջավայր։

Եթե վաղը մեր հայրենակիցներն սկսեն իրար սպանել, ո՞վ է պատասխան տալու։ Ինչո՞ւ եք ատելություն սերմանում այլ կարծիք ունեցողների նկատմամբ։ Չե՞ք հասկանում արդյոք, որ կործանում եք սեփական պետությունը, ազգին դարձնում եք հոգեկան հիվանդ ձեր ամենօրյա ստերով ու հայհոյանքով։
Գուցե միտումնավո՞ր եք անում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր