ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ուղղակի բանակցում են իրար հետ, սահմանագիծը ճշգրտում»․ Գեղարքունիքի մարզպետ
12:04, 13.05.2021 | mamul.am
3948 | 0

«Որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր կատարել։ Հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես են իրականացնում, մեր ԶՈՒ-ն էլ հետևում է, որ հակառակորդն իր տեղակայման վայրերից հանկարծ առաջ չգա․ ռելիեֆն այնտեղ բարդ է, հեշտ չէ կողմնորոշվել սահմանագծի հարցում»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, Գեղարքունիքում իրավիճակը ներկայացնելիս ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։

Հարցին, թե արդյոք նույն իրավիճակն է այնտեղ, ինչ Սյունիքում, Գեղարքունիքի մարզպետը ժխտեց՝ նշելով, որ միայն մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որը հայկական կողմը պնդել է, որ հակառակորդը հետ պիտի տեղակայվի։

«Ընթացքում դա կարգավորեցինք, հետ նստեցին, բացարձակապես լարվածություն չկա»,- հավելեց Սանոսյանը։

«Ես երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում և հենց այն հատվածում, որտեղ աշխատանքներն են ընթանում, մեր ԶՈՒ-ն ներկա է, աշխատում են, քարտեզները կան»,- ընդգծեց մարզպետը։

«Ուղղակի բանակցում են իրար հետ, սահմանագիծը ճշգրտում»,- նշեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր