ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Կառավարության այսօրվա որոշումը գիտության ոլորտում հիմնարար փոփոխություն է». Տիգրան Ավինյան
12:08, 13.05.2021 | mamul.am
3127 | 0

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության այսօրվա որոշումը գիտության ոլորտում հիմնարար փոփոխություն է, որով էականորեն վերանայվում են գիտաշխատողների բազային աշխատավարձերը:

Եթե 2021թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ: Ի դեպ, 2010թ. ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձերի ֆոնդի վերանայում տեղի չէր ունեցել:

Եթե, օրինակ, 2021թ. գլխավոր գիտաշխատողի բազային միջին աշխատավարձը կազմում է 138 հազար դրամ, ապա փոփոխությունների արդյունքում՝ 2022թ. հունվարից գլխավոր գիտաշխատողը կստանա նվազագույնը 367 հազար դրամ: Հետագա տարիներին բազային նվազագույն աշխատավարձը, շարունակաբար աճելով, 2025թ. հունվարի դրությամբ կհասնի 553 հազար դրամի:

Նշյալ թվերը վերաբերում են բազային աշխատավարձերին, իսկ արդյունավետ աշխատող գիտնականները, բացի բազային աշխատավարձից, մասնակցելով թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, հավելյալ գումարներ կարող են ստանալ:

Սա հստակ ուղերձ է, որ գիտությունը Հայաստանում ունի ապագա և կառավարությունը հանձնառու է` ապահովելու գիտնականի կենսամակարդակի և աշխատանքի պայմանների բարելավումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր